Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը

19 Ապրիլ, 2021 23:55
Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը

ԱՀ առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը: Պատվաստումներն իրականացվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

«Խորհուրդ ենք տալիս և, միաժամանակ, խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62
Առողջապահության նախարարության թեժ գծի 30 03 կարճ հեռախոսահամարին»,- ասված է հայտարարությունում։

Լրահոս

Դիտել ավելին