Կարևոր իրադարձություններ

Նախագահը ծանոթացել է Սյունիքի մարզի Տեղ Խնածախ Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի խնդիրներին (տեսանյութ)

19 Ապրիլ, 2021 22:28
Նախագահը ծանոթացել է Սյունիքի մարզի Տեղ Խնածախ Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի խնդիրներին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզի սահմանամերձ Խնածախ բնակավայր: Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել և զրուցել են բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին:

Բնակիչները մասնավորապես նշել են, որ որոշ տարածքներ, հիմնականում՝ արոտավայրեր, պատերազմից հետո անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, և ներկայումս իրենք, անվտանգությունից բացի, կանգնած են նաև ապրուստը հոգալու խնդրի առջև։ Նրանք առանձնացրել են նաև ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման ու գազամատակարարման հետ կապված խնդիրները։ Խնածախում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի և համայնքի մեջ մտնող Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի ղեկավարների հետ, որոնք ներկայացրել են իրենց խնդիրները:

Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին