Կարևոր իրադարձություններ

Երևանի ոստիկանությունը իրականացրել է հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ․ shamshyan.com

19 Ապրիլ, 2021 21:52
Երևանի ոստիկանությունը իրականացրել է հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել 50-ից ավել քրեական հեղինակություններ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող  50-ից ավել քրեական հեղինակություններ:

Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝  «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» և այլն:  Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաև մեծ թվով քրեական հեղինակություններ:  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին