Կարևոր իրադարձություններ

Հայ գերիների, տեղահանվածների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն դեմ քվեարկեցին ՌԴ պատվիրակության անդամներ. Արման Բաբաջանյան

19 Ապրիլ, 2021 19:50
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հայ գերիների, տեղահանվածների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելուն դեմ քվեարկեցին ՌԴ պատվիրակության անդամներ. Արման Բաբաջանյան

Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել:

 

Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:

P.S.

Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին