Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ (լուսանկարներ)

19 Ապրիլ, 2021 19:10
ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ (լուսանկարներ)

Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ։ 

Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ՝ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը։

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը հանձնարարականներ է տվել առողջական խնդիրներ ունեցող անձանց աջակցելու և կայազորային զինվորական հոսպիտալի ուժերով անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

 

ՀՀ ՊՆ

 

 

Լրահոս

Դիտել ավելին