Կարևոր իրադարձություններ

54 օրվա գերությունից վերադարձած 3 հոգու տարել են բանակ՝ ծառայության, ինչքանո՞վ է դա անվտանգ. Թագուհի Թովմասյանը՝ գնդապետ Ավագյանին

19 Ապրիլ, 2021 17:48
54 օրվա գերությունից վերադարձած 3 հոգու տարել են բանակ՝ ծառայության, ինչքանո՞վ է դա անվտանգ. Թագուհի Թովմասյանը՝ գնդապետ Ավագյանին

«Մամուլում տեղեկություններ են պտտվում, որ մենք ունենք գերեվարված երիտասարդներ, որոնք 54 օր գերության մեջ մնալուց հետո վերադարձել են Հայաստան և այժմ նրանց նորից բանակ են տարել, որպես զինծառայողներ՝ տարել են ծառայության: Որքանո՞վ է անվտանգ դա»,- այսօր ԱԺ-ում գերիների հարցով աշխատանքային քննարկմանը պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց գնդապետ Բորիս Ավագյանին:

Բորիս Ավագյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, պետք է ստուգել:

Իսկ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին ասաց․ «Տեղեկությունը ճշտված է, այս պահին նման 3 զինվոր կա, որոնց տարել են ծառայության»:

Ավագյանը նշեց, որ նրանց հոգեբանական վիճակը պետք է ստուգվեր, նրանք դեռ վերականգնողական շրջան պիտի անցնեին: Բոլոր միջազգային չափանիշներով, ռեաբիլիտացիան տևում է 180 օրից մինչեւ 360 օր: Եվ եթե նրանք նորից հայտնվել են զինվորական շարքերում, դա շատ մեծ սխալ է, չի կարելի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին