Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով

19 Ապրիլ, 2021 16:11
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով

Ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ 

Ներկայում ռուսական կողմի հետ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետություն Sputnik-V պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, համավարակի դեմ պատվաստման գործընթացը բնակչության շրջանում կազմակերպելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին