Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ քաղաքական խմբերից մեկի նիստում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը. վաղը կքննարկվի լիագումար նիստում․ Մելքումյան

19 Ապրիլ, 2021 12:41
Հեղինակ՝ Միքայել Մելքումյան
ԵԽԽՎ քաղաքական խմբերից մեկի նիստում քննարկվել է հայ ռազմագերիների հարցը. վաղը կքննարկվի լիագումար նիստում․ Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, որտեղ կային նաև ադրբեջանցիներ։ Այդ խմբում նրանց թիվը մեծ է։

Մենք ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, և այն խայտառակ իրավիճակը, որ մոտավորապես երկու հարյուրի մոտ գերիներ կան գերեվարված, արագ պետք է կարգավորվի։
Այսինքն այն խնդիրը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարվում, հստակ ներկայացվեց քննարկման ժամանակ։

Ընդամենը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ՝ ահաբեկիչներ։
Այսինքն՝ այս քաղաքական խմբում իմ կողմից հստակ դրվեց այս հարցադրումը։ Վաղը երեկոյան, երբ պետք է լիագումար նիստում քննարկվի այս հարցը, մեզ համար ակնայտ է, որ ադրբեջանցիների միակ թեզն այն է, որ նրանք ընդամենը ռազմագերիներ չեն, այլ՝ ահաբեկիչներ։

 

Լրահոս

Դիտել ավելին