Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար` Լոռու մարզում․ կա մեկ զոհ, 8 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

19 Ապրիլ, 2021 10:00
Ողբերգական վթար` Լոռու մարզում․  կա մեկ զոհ, 8 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

Ապրիլի 18-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:  

Վթարի հետևանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Մանրամասները՝ սկզբանղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին