Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան

19 Ապրիլ, 2021 00:28
Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան

Ապրիլի 18-ին, ժամը 19:08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 111-րդ կմ-ի մոտակայքում Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 1985 թ.)։

 

Լրահոս

Դիտել ավելին