Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը հրաժարվել է ընդդեմ Փաշինյանի ու նրա խոսնակի հայցից

18 Ապրիլ, 2021 18:11
Արթուր Վանեցյանը հրաժարվել է ընդդեմ Փաշինյանի ու նրա խոսնակի հայցից

Դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ կարճվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մանե Գևորգյանը սոցցանցի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը․ «Վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

Վանեցյանն այս գրառման կապակցությամբ դատարան էր դիմել՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Սակայն հետագայում, Վանեցյանի ներկայացուցիչները 10.12.2020թ. նախնական դատական նիստին դատարանին են ներկայացրել գրավոր դիմում, համաձայն որի, հայտնել են․ « Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը խայտառակ պարտություն կրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը 09.11.2020թ. ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին, բարոյական առումով անհնար է պատիվ պահանջել մի անձից, ով կորցրել է սեփական պատիվը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 48-րդ և 149-րդ հոդվածներով՝ սույն գործով հայցվոր Արթուր Վանեցյանն ամբողջությամբ հրաժարվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված իր հայցապահանջներից»,- նշված է եղել դիմումում:

Դատարանը ելնելով վերոգրյալից՝ որոշում է կայացրել Արթուր Վանեցյանի ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին գործը կարճել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին