Կարևոր իրադարձություններ

Հայաստանն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր են ստորագրել

17 Ապրիլ, 2021 21:30
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Հայաստանն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է:

Ապրիլի 17-ին, Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները»։

Լրահոս

Դիտել ավելին