Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Բացահայտեմ մի դրվագ, որտեղ խաչվել են իմ ու Կարեն Դեմիրճյանի ճանապարհները. Արման Բաբաջանյան

17 Ապրիլ, 2021 21:07
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Բացահայտեմ մի դրվագ, որտեղ խաչվել են իմ ու Կարեն Դեմիրճյանի ճանապարհները. Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է և գուցե լավ առիթ է, որպեսզի բացահայտեմ մի դրվագ, որտեղ խաչվել են իմ ու Կարեն Դեմիրճյանի ճանապարհները, ու ես այդ ժամանակ ճանաչեցի Կարեն Դեմիրճյան առաջնորդի անհաս բարձունքը։

Չգիտեմ քանիսը գիտեն, որ 1998թ․ ես եղել եմ ՀՀ նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի նախընտրական կենտրոնական շտաբի երիտասարդական կազմակերպությունների համակարգող։ Իրերի բերմամբ շատ մտերմացանք Կարեն Սերոբիչի հետ և մի անգամ մի պատմություն պատմեց, որը կապված էր Մոսկվայի հետ։

ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունը մտահոգված լինելով Կարեն Դեմիրճյանի օրավուր աճող հեղինակությամբ, որոշում է նրան առաջարկել ՍՍՀՄ արտաքին առևտրի նախարար։ Սերոբիչը պատմում էր, որ այդպիսի գաղափարի շարժառիթը կարող էր լինել Միկոյանի և հայ վաճառականության վերաբերյալ պատմական հարուստ ավանդությունը։ Այդպիսի պաշտոն դրսից ոչ մեկին չէին առաջարկում, իսկ Սերոբիչը առաջին օրից յուրային չի համարվել։

Մի խոսքով՝ Սերոբիչը առանց տատամսելու հրաժարվում է, որովհետև իր խոսքով՝ բազմաթիվ կիսատ գործեր ուներ, այդ թվում Երևանի մետրոյի կառուցումը պետք է գլուխ բերեր, և որ ամենակարևորն է՝ իր համար ավելի նախընտրելի էր փոքրիկ Հայաստանում լինել ժողովրդի սիրված առաջնորդ, քան մի ամբողջ կայսրության արտաքին առևտրի նախարար՝ անծայրածիր հնարավորություններով և ազդեցության լծակներով»։

Լրահոս

Դիտել ավելին