Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 06-ը 80 մետր գլորվելով, բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. կան վիրավորներ

17 Ապրիլ, 2021 20:24
Կոտայքի մարզում 06-ը 80 մետր գլորվելով, բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և մոտ 80 մետր մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:  

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին