Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շարունակաբար հայտարարում է, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու. է լավ, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

17 Ապրիլ, 2021 20:05
Ադրբեջանը շարունակաբար հայտարարում է, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու. է լավ, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

«Մենք պետ է գնանք կոմունիկացիանների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել, թե ո՞նց կլինի, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան»,- այս մասին Վայոց ձորի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այդ միջանցի տրամաբանությունը շատ է շահարկվում՝ Ադրբեջանն անընդհատ հայրարարում է «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք», մենք հարց ենք տալիս՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ Զանգեզուր, ո՛չ էլ միջանց արտահայտությունը չկա: Նրանք շարունակաբար հայտարարում են, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու: Է լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանց ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին