Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին

17 Ապրիլ, 2021 19:10
Ռուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին

Ռուսաստանն արտաքսում է Սանկտ Պետերբուրգում անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին՝ գաղտնի տեղեկատվություն ստանալուց հետո: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից:

Նշվում է, որ հյուպատոսը պետք է լքի Ռուսաստանի Դաշնությունը մինչ ապրիլի 22-ը: Նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի և չի կարող ձերբակալվել:

Մոսկվայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ Ուկրաինայի հյուպատոսի անօրինական գործունեության առնչությամբ:

Պաշտոնական Կիևը քննադատել է իր դիվանագետի նկատմամբ ռուսական կողմի գործողությունները և հայտարարել պատասխան քայլերի մասին: Ուկրաինայի արտգործնախարարությունում տեղի ունեցածն անվանել են «ագրեսոր-պետության հերթական սադրանք»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին