Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․ Շոյգու

17 Ապրիլ, 2021 18:06
ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․ Շոյգու

ՄԱԿ-ը չի արձագանքել Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու դիմումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Հենց այս ամենը եղավ նոյեմբերին, մենք ասացինք. ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն, եկե՛ք: Այնտեղ ամեն ինչ ականապատված է:Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Որևէ մեկը եկա՞վ: Առայժմ ոչ ոք»,- ասել է Շոյգուն, ընդգծելով, որ մինչ այժմ տեղում աշխատում են միայն ռուս և տեղի սակրավորները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին