«Արմենիա» ավիաընկերությունը այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
17 Ապրիլ, 2021 17:01
««Արմենիա» ավիաընկերությունը այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Թբիլիսի-Գյումրի»: Այս մասին հայտնում է «Արմենիա» ավիաընկերություն փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում։
«Մինչև մայիսի 5-ը նախատեսվում է մեկ չվերթ, իսկ մայիսի 5-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ»,-գրել է նա։