Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ)

17 Ապրիլ, 2021 12:45
Ռուս խաղաղապահներն ապահովում են Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել դաշտերում և խաղողի այգիներում, որոնք պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են ռուս սակրավորների կողմից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրենց հերթին ապահովում են գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծման աշխատանքների իրականացումը՝ սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, կամ այն տարածքներում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել:

«Այստեղ մարդիկ վախենում են աշխատել. այստեղ ռումբ է ընկել, արկեր, մարտեր են մղվել: Որպեսզի մենք կարողանանք խաղաղ աշխատել, պետք է տարածքը մաքրենք», - ասել է Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են շուրջ 2000 հա տարածք, 618 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25 500 պայթյունավտանգ առարկա:

 

Լրահոս

Դիտել ավելին