Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ

17 Ապրիլ, 2021 10:46
Հեղինակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ
Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։
 
«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,-դեսպան Մարգարյանը նշել է իր նամակում։
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին