Կարևոր իրադարձություններ

Այսօր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

17 Ապրիլ, 2021 10:15
Այսօր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է... Նա կդառնար 89 տարեկան:
Պետական և կուսակցական գործիչ:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988):
ՀՀ Աժ նախագահ (1999):
Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու):

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932թ., Երևան:

Ավարտել է ԵՊԻ (1954), ԽՍԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961):
1966-72-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար,
1972-74-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար,
1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն:
Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-88) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆի անվան), կառուցվել են Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:
1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
Կարեն Դեմիրճյանի ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը:
1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):
1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վ.Զ. Սարգսյանի հետ):
Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ:
ԽՍՀՄ (1974-89), ՀԽԱՀ (1967-89) ԳԽ պատգամավոր:
Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, № 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:
2004-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

 

Լրահոս

Դիտել ավելին