Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    632
    644

  • RUB

    7,01
    7,25

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը

16 Ապրիլ, 2021 22:54
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը

Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան-5 միավոր, Մխիթար Հայրապետյան-4,5 միավոր, Արթուր Դավթյան-4 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 13 միավոր։

Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան-4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան-6-րդ տեղ, Արթուր Դավթյան-12-րդ տեղ)։

Լրահոս

Դիտել ավելին