Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը

16 Ապրիլ, 2021 21:07
Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկված մեր երկրի դեմ հերթական հարձակումը, բնականաբար, չի կարող անպատասխան մնալ»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից՝ կից ներկայացնելով ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցների ցանկը։

- Փոխադարձության հիման վրա կհետևի ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների արտաքսումը այն քանակով, որը համարժեք է ամերիկյան իշխանությունների կողմից ռուս դիվանագետների դեմ իրականացված ակցիային։

- Սահմանափակվում է Պետդեպարտամենտի գծով ԱՄՆ դեսպանատան կողմից կարճաժամկետ գործուղվող դիվանագիտական ներկայացուցչությունների գործարկման պրակտիկան՝ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար։ Նրանց համապատասխան վիզաների տրամադրումը նվազագույնի կհասցվի՝ տարեկան մինչև 10 անձ փոխադարձության հիման վրա։

- Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաներին և Ռուսաստանի օրենսդրությանը, ներառյալ աշխատանքային օրենսգիրքը, խիստ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների քաղաքացիների թվից ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների կողմից վարչատեխնիկական աշխատողների վարձման պրակտիկայի լիակատար դադարեցման ուղղությամբ:

- ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքով ուղևորությունների իրականացման կանոնների պարբերաբար խախտումների պատճառով դադարեցվում է 1992թ. երկկողմ հուշագրի գործողությունը:

- Նկատի է առնվում Ռուսաստանի Դաշնությունում դադարեցնել ամերիկյան հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք վերահսկվում են Պետդեպարտամենտի և ամերիկյան այլ պետական կառույցների կողմից: Այս աշխատանքը, որը տարվում է վաղուց և համակարգված, ավարտին կհասցվի, հատկապես այն ֆոնին, որ ԱՄՆ-ը մտադիր չԷ կրճատել իր քայքայիչ ջանքերի ծավալը, որոնք իրականացվում են համակարգային կերպով՝ հենվելով ճյուղավորված օրենսդրական բազայի վրա:

- Ակնհայտ է, որ ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակից բխում է օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի մեր երկու երկրների դեսպանները գտնվեն իրենց մայրաքաղաքներում՝ իրավիճակը վերլուծելու և խորհրդակցություններ անցկացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին