Կարևոր իրադարձություններ

Վարդենիս քաղաքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա է այրվել

16 Ապրիլ, 2021 20:15
Վարդենիս քաղաքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Ապրիլի 16-ին, ժամը 15:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկը և շարժիչի հատվածը՝ մասամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին