Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

16 Ապրիլ, 2021 19:43
Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող որոշումն ընդունելու՝ Սահմանադրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ որոշման ընդունման սահմանադրականության առումով, և որոնք հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը: Հետևաբար՝ վիճարկվող Որոշումը, նաև վերջինիս ընդունման՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության տեսանկյունից խնդրահարույց չէ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Լրահոս

Դիտել ավելին