Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը

16 Ապրիլ, 2021 19:35
Արտակ Դավթյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը

Ապրիլի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին