Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը պետական պարգևներով պարգևատրել է հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին (տեսանյութ)

16 Ապրիլ, 2021 18:28
Արայիկ Հարությունյանը պետական պարգևներով պարգևատրել է հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին (տեսանյութ)

Ապրիլի 16-ին ոստիկանություն այցելեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակեց այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով։

Արցախի Նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի:

Լրահոս

Դիտել ավելին