Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն որոշել է կարճել Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը

16 Ապրիլ, 2021 17:24
Հեղինակ՝ Եվա Թովմասյան
ՍԴ-ն որոշել է կարճել Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը տեղեկացնում է․

«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին