Կարևոր իրադարձություններ

Մաղթում եմ ձեզ խաղաղ և արդյունավետ ծառայություն. Բադասյանը շնորհավորել է ոստիկաններին

16 Ապրիլ, 2021 17:06
Մաղթում եմ ձեզ խաղաղ և արդյունավետ ծառայություն. Բադասյանը շնորհավորել է ոստիկաններին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ: 

«Ոստիկանության ներկա և նախկին սիրելի՛ աշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Համոզված եմ, որ իրավակարգի պաշտպանությանը, մեր պետության ու պետականության հիմքերի կայունությանն ու ամրապնդմանը միտված ձեր ջանքերը կարժանանան բավարար հարգանքի և գնահատման։

Մասնագիտական տոնի առիթով այսօր և միշտ մաղթում եմ ձեզ խաղաղ և արդյունավետ ծառայություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:

Լրահոս

Դիտել ավելին