Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարությունից (լուսանակարներ)

16 Ապրիլ, 2021 13:53
Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարությունից (լուսանակարներ)

Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանի կառավարության կողմից՝ 2020 թ․ պատերազմի հետևանքով երկրում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրելու նպատակով, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 
Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը, ըստ անհրաժեշտության, կբաշխվի պետական հոգածության կացարաններում ապրող արցախցիներին։
 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին՝ հումանիտար օգնության կոչին արձագանքելու համար և նշել, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի արցախցիներին հասցեագրված առաջին օգտագործման պարագաների բաշխումն իրականացվի կարիքին համապատասխան և օպերատիվ։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին