Կարևոր իրադարձություններ

Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն դատի են տվել Էդմոն Մարուքյանին

16 Ապրիլ, 2021 13:23
Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն դատի են տվել Էդմոն Մարուքյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:
 
 
Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել: 

Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի՝ Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը:

Նրա խոսքով՝ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում:  

Մարուքյանի այս հայտարարությանը ՀՖՖ-ն արձագանքել էր՝ նշելով, որ վերջինս փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին