Կարևոր իրադարձություններ

Վրաստանի նախագահի քայլը արժանի է ուշադրության. Հակոբ Բադալյան

16 Ապրիլ, 2021 12:48
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
Վրաստանի նախագահի քայլը արժանի է ուշադրության. Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին հրապարակել է Վրաստանի հյուրերի պատվո մատյանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը, որում հստակ երեւում է գրառմանն ուղեկցող՝ Արարատի պատկերը, որ արել է նախագահ Սարգսյանը, դրա ներքո գրելով՝ «ջերմ բարեւներ Հայաստանից»:
Հատկանշական է ոչ միայն նախագահ Սարգսյանի գրառումը, այլեւս դրա լուսանկարի հրապարակումը, որ արել է Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին, իր հերթին գրելով, որ այցը ավելի կամրապնդի հայ-վրացական կապը:
Վրաստանի նախագահի քայլը արժանի է ուշադրության:: Հայստանի եւ Վրաստանի բնական դաշնակից լինելու մասին գրել եմ շատ անգամներ, թե պատերազմից առաջ, թե հետո: Միաժամանակ հայտնի է Վրաստանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը: Ահա էս ֆոնին, Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հրապարակում է Հայաստանի նախագահի Արարատի պատկերով գրառումը:
Բայց, իհարկե եզրակացությունը չի կարող լինել միարժեք: Չենք կարող թե բնական շահի եւ դաշնակցության գիտակցումը բացառել, եւ թե չենք կարող բացառել պարզապես այդ հապարակումը Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա թանկ վաճառելու մոտիվը:
Համենայն դեպս կասկածից վեր է, որ հայ-վրացական հարաբերության խորացումը Հայաստանի համար անբեկանելի առաջնահերթություն է, ընդ որում նույնը Վրաստանի համար»:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին