Կարևոր իրադարձություններ

Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, չեք դարձել ավելի լավը. Անի Սամսոնյան

16 Ապրիլ, 2021 12:19
Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, չեք դարձել ավելի լավը. Անի Սամսոնյան

ԱԺ-ում այսօր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ իր կարծիքով՝ իշխանությունների խնդիրն այն է, որ նրանք 2020 թվականին չդարձան ավելի լավ իշխանություն, և վարչապետը չդարձավ ավելի լավ ղեկավար, քան 2019 թվականին:

«Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, զբաղվել եք ինքնախաբեությամբ՝ որպես սրտի մխիթարանք, և չեք դարձել ավելի լավը։ Սա է պատճառը, որ մենք այլևս ձեզ հետ որևէ հույս չենք կապում: Զարմանալի է՝ դուք ուրախանում եք, որ ձեզ կարող են համեմատել միայն նախկինների հետ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ և դրանով միայն ձեզ գնահատեն»,- ասաց Սամսոնյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը իշխանությունների հետ ապագա չունի, բայց առանց նրանց հաստատ կունենա. «Դուք պետք է հեռանաք՝ ձեզ հետ տանելով սևն ու սպիտակը, կեղծը և սուտը, քաղաքացիական ատելությունը և մեր բոլոր անհաջողությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին