Կարևոր իրադարձություններ

Պարո՛ն Մարուքյան, չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու. Լենա Նազարյան

16 Ապրիլ, 2021 12:02
Պարո՛ն Մարուքյան, չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու. Լենա Նազարյան

Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` ընդգծելով, որ իշխանությունը չի խուսանավում հարցերից:

Նազարյանը ասաց, որ «Լուսավոր Հայաստանին» դուր չի եկել այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վարչապետը միաձնյա է ստորագրել` առանց հիմնվելու որևէ մեկի կարծիքի վրա:

«Հարգելի գործընկերներ, ինչում եք մեղադրում, միանձնաբար գործելու, թե կարծիքներ հաշվի առնելու համար, որն է ձեր մեղադրանքը: Այսկերպ բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Նազարյանն ընդդիմությանն ու «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներին դիմելով` ասաց, որ նրանք իրենց վրա որևէ բեռ, պատասխանատվություն չեն վերցրել, պարզապես ուզում են ինքնամոռաց մեղադրել իշխանությանը:

Նազարյանը մեղադրեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որ վերջինս հրաժարվում է Անվտանգության խորհրդի արձանագրություններին ծանոթանալ և լսել, թե ինչ է ասել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին