Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային այցով Արցախում է Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը

16 Ապրիլ, 2021 11:10
Աշխատանքային այցով Արցախում է Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը
Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը։
 
Այցի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի հետ համատեղ, կիրականացնի ընդունելություն-քննարկում Արցախի հետպատերազմյան ծրագրերի մասով ի հայտ եկած հարցերի շուրջ։
 
Ծրագրերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են հերթագրվել ընդունելության, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 16.00-18.00-ն, Կնունյանցների 1 հասցեում։
 
Այդ մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։
 

Լրահոս

Դիտել ավելին