Կարևոր իրադարձություններ

Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր․ ԱՀ ՆԳ նախարարի ուղերձը

16 Ապրիլ, 2021 10:49
Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր․ ԱՀ ՆԳ նախարարի ուղերձը

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը․

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը:

Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը մեր երկրի կարևորագույն օղակներից մեկն է:

Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր:

Ես խոնարհվում եմ համակարգի բոլոր այն նվիրյալների առաջ, ովքեր մեր հայրենիքի փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրեցին հանուն Արցախի ու Հայաստանի լուսավոր ապագայի և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր շարքերում են:

Հարգելի գործընկերներ, համակարգի վետերաններ.

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն՝ հանուն օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, ինչպես նաև ՀՀ ներքին անվտանգության:

Հարգանքներով ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Լրահոս

Դիտել ավելին