Կարևոր իրադարձություններ

Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ (լուսանկարներ)

16 Ապրիլ, 2021 09:47
Գյումրիում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ (լուսանկարներ)

Ապրիլի 16-ին, ժամը 04։10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տերյան փողոցում գտնվող սննդի տաղավարում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել՝ տաղավարի կառուցատարրերը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին