Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Փաշինյանը ընտրությունների օրը հայտարարեց հունիսի 20-ին. «Ժամանակ»

16 Ապրիլ, 2021 09:37
Ինչո՞ւ Փաշինյանը ընտրությունների օրը հայտարարեց հունիսի 20-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է որոշել հունիսի 20-ը, այն հաշվարկով, որ մայիսի 9-ին ինքը չզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Մայիսի 9-ը ավանդաբար նշվել է որպես մայիսյան հաղթանակների եռատոն: Հիմա երբ Շուշին և Արցախի զգալի մասը ադրբեջանցիների օկուպացիայի տակ է, խոսք անգամ չի կարող լինել տոնի կամ այդ օրը նշելու մասին: Փաշինյանը դա հասկանալով՝ ամեն ինչ արել է այդ օրը վարչապետի պաշտոնում չլինելու և դրա հետ կապված անհարմար իրավիճակից խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին