Կարևոր իրադարձություններ

Երբ կնշվի Քաղաքացու օրը. «Ժամանակ»

16 Ապրիլ, 2021 09:20
Երբ կնշվի Քաղաքացու օրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որը հնարավորություն կտա խուսափել հնարավոր կազուսից: 2019 թվականին խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի վերջին շաբաթը նշել որպես Քաղաքացու օր: Այս տարի այն համընկնում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, և հետևաբար հնարավոր չէ որ նույն օրը և՛ սգո օր լինի, և՛ տոն: Տիգրանյանը առաջարկում է, որ որևէ տոնի կամ հիշատակի օրվա հետ համընկնելու դեպքում Քաղաքացու օրը նշվի շաբաթ օրվան հաջորդող կիրակի օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին