Կարևոր իրադարձություններ

Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ կձևավորվի՞. «Հրապարակ»

16 Ապրիլ, 2021 08:03
Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ կձևավորվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իմ քայլից» դուրս եկած, անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձևավորել, որի կազմում կընդգրկվեն «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորները, առաջարկ է արվել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։

Երկուշաբթի նախնական քննարկում կլինի, և պարզ կդառնա, թե ովքեր են համաձայն առաջարկին, ովքեր՝ ոչ։ Կքննարկեն նաև ձևաչափի հարցերը։ Կհամագործակցեն Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովի հետ, ով նաև գերիների վերադարձով է զբաղվում, որպեսզի հասկանան, թե ինչ բացթողումներ կան, ինչ պետք է արվի, որ չի արվում՝ գերիների վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար։

Մեր տեղեկություններով, այդ հարցով ՀՀ օրենսդիրներին է դիմել նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ խնդրելով գործող ֆորմատ ստեղծել, որի հետ կհամագործակցեն նաև Արցախի պատգամավորները։ Ինչպես հայտնի է՝ Արցախի ընդդիմադիր շրջանակները մերժում են իշխանական ֆորմատները, չեն հանդիպում գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին