Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում ապրիլի 14-15-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, բացազատել կրակի կառավարման կետեր և հրետանային միջոցները բերել մարտական վիճակի։