Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրության մասին հայտարարությունը

15 Ապրիլ, 2021 20:24
Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրության մասին հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Չենք կարող չողջունել նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները: Պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցություն տրամադրել նմանօրինակ գործընթացներին։ Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին