Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա տուժած

15 Ապրիլ, 2021 18:12
Ավտովթար Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա տուժած

Ապրիլի 15-ին, ժամը 15:06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել քարին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ս․ Դ․-ն (ծնված 2003 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին