Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքում բախվել են Opel Astra-ն ու Opel Zafira-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

15 Ապրիլ, 2021 17:42
Աբովյան քաղաքում բախվել են Opel Astra-ն ու Opel Zafira-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel Zafira-ն  գլխիվայր շրջվել է, մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին