Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

15 Ապրիլ, 2021 16:33
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Երևանում ապրիլի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է  կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:

Կողմերն ընդգծել են համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում:

Խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հաջորդիվ կայացած հանդիպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին