Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    632
    644

  • RUB

    7,01
    7,25

Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը Վրաստանում է․ այցի օրակարգը հայտնի է

15 Ապրիլ, 2021 15:01
ՀՀ նախագահը Վրաստանում է․ այցի օրակարգը հայտնի է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն Վրաստանում է: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Նախագահին և նրա տիկնոջը դիմավորել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Սարգսյանին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան, ինչպես նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

Նախագահի և նրա տիկնոջ դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նախագահի նստավայրում՝ Օրբելիանի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում երկու նախագահները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Լրահոս

Դիտել ավելին