Կարևոր իրադարձություններ

«Աշխատողների հանգստյան իրավունքը խախտվում է». Մեսրոպ Առաքելյանը դեմ է Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելուն

15 Ապրիլ, 2021 12:55
«Աշխատողների հանգստյան իրավունքը խախտվում է». Մեսրոպ Առաքելյանը դեմ է Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու ներկայացված նախագծին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Սա աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում: 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը: Թեև  նախաձեռնող նխարարությունը ներկայացրել է, որ հանգստի օրերի քանակով Հայաստանը գերազանցում է մի շարք երկրների, նման տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Մերը միջին երկրների մակարդակի է: Նաեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոների եւ հիշատակի օրերի համաձայն, եթե ոչ աշխատանքային օրերը համընկնում են շաբաթ-կիրակի օրերի հետ, դրանք փոխարինվում են լրացուցիչ այլ օրերով: Այսինքն անկախ օրացուցային կարգավորումներից քաղաքացին ամրագրված ունենում է իր հանգստյան օրերի թիվը: Մեզ մոտ դա չկա, և տրեկան 2-3 օր կորցնում ենք որպես ոչ աշխատանքային օրեր: Դա վերաբերում է նաև Ամանորի տոներին, երբ հունվարի 1-7-ն ընկած հատվածում ցանկացած դեպքում այդ 7 օրից 2-ը համարվում են ոչ աշխատանքային, քանի որ շաբաթ-կիրակի է: Այնպես չէ, որ 7 օր չենք աշխատում: Այս տարի ապրիլ-մայիսին 3 ոչ աշխատանքային օրեր լինելու են շաբաթ-կիրակի, որը նույնպես էականորեն խաթարում է աշխատողների հանգստի իրավունքը»,-ասաց նախարարը։ 

Նա ընգծեց, որ օրինակ առևտրի և ծառայությունների ոլորտում հանգստյան օրերին ավելի շատ ՀՆԱ է թողարկվում: «Պարզ ասած, Նոր տարվա օրերն ինչքան երկար լինեն, այնքան առեւտուրն ավելի շատ է լինում, մարդիկ ավելի շատ են գնում հանգստյան տներ, ներքին տուրիզմի բում է լինում: Այս փոփոխության հետևանքով Ամանորին ներքին տուրիզմը վերանալու է և դա տնտեսության վրա լուրջ անդրադարձ է ունենալու»,-ընդգծեց նա: Նախարարն առաջարկեց 5 ոչ աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը՝ հունվարի 4-ը, 5,-ը եւ 7-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճիշտ է հարցը դնել շրջանառության մեջ, մանրամասն քննարկել տարբեր շերտերի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին