Կարևոր իրադարձություններ

Արցախում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՆԳ նախարարը

15 Ապրիլ, 2021 11:38
Արցախում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՆԳ նախարարը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
 
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին