Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետն ԱԺ-ում ներկայացրել է Արցախի աջակցության ծրագրերը

15 Ապրիլ, 2021 10:40
Փոխվարչապետն ԱԺ-ում ներկայացրել է Արցախի աջակցության ծրագրերը

ԱԺ-ը շարունակում է աշխատանքները Կառավարության 2020թ-ի աշխատանքների քննարկմամբ: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Արցախի մասով աջակցության ծրագրերի մանրամասները: Նա նպատակահարմար է գտել անդրադառնալ երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին:

«Արցախի աջակցության ծրագրերը շուրջ երկու տասնյակ են։ Մի մասը դեռևս շարունակվում է, որոնց համար փաստացի տրամադրված գումարների ու շահառուների թիվն ունեն հետևյալ պատկերը՝Անհայտ կորած զինծառայողների՝ Զինհիմնադրամի միջոցով աջակցության նպատակով 6-ամսյա՝ ամսական 500 հազար դրամ տրամադրելու միջոցառումը, խեղում ստացած զինծառայողների աջակցություն 6 ամսով՝ ամսական եռապատկելով 100 հազարական դրամը, սա կամուրջ միջոցառում է, մինչև վերջնական շահառու դառնալը։ Օգտագործվել է 200 մլն դրամ։ Հյուրընկալ ընտանիքների աջակցության երկու ծրագրեր, որոնց նպատակն էր 6-ամսյա հատուցում իրականացնել, շահառուների թիվը 8410-ն է: Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի փոխհատուցում, ունենք 4210 շահառու և վճարված 900 մլն դրամ: Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց ընտանիքների աջակցություն, ունենք 56 նույնականացված շահառու: Վիրավորում ստացած զինծառայողներին աջակցություն, ունենք 6500 շահառու և վճարված 3 մլրդ 3մլն դրամ»,-ներկայացրել է փոխվարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին