Կարևոր իրադարձություններ

Սա նշանակում է, որ դեռևս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը. «Հայաստանի Հանրապետություն»

15 Ապրիլ, 2021 09:45
Սա նշանակում է, որ դեռևս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ կարելի է առանձնացնել մի շարք կետեր։ Առաջին հերթին, սրանով համանախագահ երկրները ցանկանում են ընդգծել, որ հակամարտության լուծման հարցում Մինսկի խմբի ձեւաչափը չի սպառել իրեն, եւ պատրաստ են հանդես գալ առաջարկություններով։

Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամությունը վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան։ Համանախագահ երկրների համար առաջնային կարեւորության հարցերից է, փաստորեն, «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը», այլ կերպ ասած՝ տնտեսական շահերն ու տարածաշրջանի կոմունիկացիոն անվտանգությունը։

Հայտարարության մեկ այլ կարեւոր դրույթներից է այն, որ «անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ եւ ամուր կարգավորմանը հասնելուն` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա»։ Սա նշանակում է, որ դեռեւս օրակարգում է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը համառորեն շրջանցում է ադրբեջանական կողմը՝ համարելով այդ հարցը փակված։ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե մինչեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կայացումը հայկական կողմը կարողանա բարձրացնել բանակի մարտունակությունն ու պետության պաշտպանունակությունը, ինչպես նաեւ նոր իրողությունների համատեքստում վերաձեւակերպի երկրի շահերից բխող արտաքին քաղաքական օրակարգը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին